Պոյանհու հսկայական լիճը հայտնի է որպես Չինաստանի խոշորագույն քաղցրահամ ջրամբար:

Հսկայի մակերևույթը մոտ 4500 քկմ է: Պատմականորեն լճի տարածքը փոխվել է տարվա եղանակից և սեզոնից կախված:

Սակայն վերջերս Պոյանհուն ավելի արագ է ծանծաղում, քան հարյուրավոր տարիների ընթացքում սովոր են տեղի բնակիչները: Իսկ այս տարի լճի կրճատման ծավալներն իսկապես վախեցնող են:

Վերը բերված լուսանկարի տարածքը դեռ բոլորովին վերջերս կղզի է եղել:

Այդպիսի ծանծաղացումը շատ տագնապալի նշան է: Պետք է նկատել, որ Պոյանհուն ոչ միայն կարևոր ջրամբար է, այլև շատ ձկների, թոչունների, խեցգետնակերպերի տունն է:

Էկոլոգները սարսափելի տեսարանը տեսնելով՝ տագնապ են բարձրացնում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել