Ոստիկանությունն ուսումնասիրել է քաղաքագետ Արա Պապյանի ահազանգն այն մասին, թե բացի իրենից ընտրացուցակներում իր հասցեով ևս 3 հոգի կա գրանցված: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Արա Պապյանը մասնավորապես գրել էր. «Պարզվեց, որ իմ հասցեով, բացի ինձնից, ևս երեք հոգի կան ընտրացուցակում, որոնք բնականաբար չեն ապրում իմ տանը»:
Բիչախչյանն ասաց, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 16/1, բն 4 հասցեում բացի Արա Պապյանից հաշվառված մյուս երեք անձինք տվյալ հասցեի բնակելի տարածության նախկին սեփականատերերն են (ամենահին հաշվառումը 1969թ.-ից), ովքեր այլ բնակության վայր տեղափոխվելուց հետո չեն դիմել և հաշվառվել ըստ բնակության վայրի հասցեի: Եթե անձը չի հաշվառվել նոր բնակության վայրի հասցեով, ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ անձին հանելու հաշվառումից, քանի դեռ սեփականատերը համապատասխան դիմում չի ներկայացրել անձնագրային ծառայություն:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի խոսքով՝ այն պնդումը, որ նշված անձինք ուրիշ տեղ էլ են հաշվառված՝ միաժամանակ մնալով նախկին հաշվառման հասցեում, անհիմն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/10/bichakhchyan/2304669
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



