Կտակարանում հաճախ օգտագործվում է, «եղավ, քանզի այդպես գրված էր մոտավորապես կամ, եղավ, որ կատարվի այն ինչ գրված էր»: Շատ հանճարեղ մարդիկ իրենց տողերում գրել են այն, ինչ հետո եղել է` իրենց ճակատագրի կամ մահվան մասին: Տիպիկ օրինակ է վաղամեռիկ Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունները: Օրինաչափություն են այս դեպքերը, թե պատահականություն: Իրոք խոսքը իր մեջ ուժ ունի՞։
Ոմանց կարող է թվալ, թե խոսելը շատ հեշտ գործ է: Սակայն մարդկային շփման յուրաքանչյուր միջոց, այդ թվում և խոսքը, հմտորեն չօգտագործելու դեպքում կարող է հակառակ ծառայությունը մատուցել, դառնալ բեռ:
Այդուհանդերձ, քանի որ խոսելն մեր առօրյայի բաղկացուցիչ մասն է, ուստի պետք է ձգտել առավելագույնս չափով իրացնել խոսքի առավելությունները և նվազագույնի հասցնել նրա թերությունները: Իսկ ի՞նչ է ընդհանրապես խոսքը. բառերի հավաքածո՞ւ, որոնք կապակցվելուց հետո վերածվում են նախադասության, արտահայտչամիջո՞ց և ի՞նչ կարելի է անել խոսելով՝ ասմունքե՞լ, խոսք տա՞լ, խաբե՞լ, վիրավորե՞լ, փաղաքշական խոսքեր ասե՞լ, վերջին խոսք ասե՞լ , թե՞ այս ամենը միասին… Չգիտեմ… Համնայնդեպս միշտ աշխատում եմ խոսքս այնպես ձևակերպել, որ դիմացինի համար հասկանալի և ընդունելի լինի:
Սրտից բխած խոսքը, սրտին էլ հասնում է:
Նյութի աղբյուր՝ ww.facebook.com/sevan.aghajanyan/posts/382689011839302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել