Հարգելի հանրապետականներ, այն, որ երկրում դեռ մինչև Րաֆֆու բարևելու գործընթացի սկիզբը, առկա էր լարվածության մթնոլորտ, ինձ թվում է դա ձեր մոտ կասկած չի հարուցում: Այն, որ ժողովրդի մի մասին առիթ էր պետք, որպեսզի արտահայտեր իր զայրույթը ամենաթողությանը և անպատժելիությանը իմ կարծիքով դա նույնպես կասկած չի հարուցում ձեր մոտ: Իսկ, եթե դա այդպես է, ապա անհասկանալի է դառնում ձեզանից շատերի հանգիստ պահվածքը ընտրություններից առաջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ձեզանից շատերը հիմա էլ չի պատկերացնում, որ հարցը Րաֆֆիի մեջ չէ, քանզի, եթե Րաֆֆին էլ հանգամանքների բերումով “ արտագաղթի’’, ապա այդ որոշակի բողոքի ալիքը կշարունակվի Նիկոլի, կամ, այլոց կողմից: Եվ կարևոր չէ դա կլինի նախագահական թեմայի շուրջ, թե ուրիշ քաղաքական զարգացումների…:
Երևի ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք, որ առանց կտրուկ ձեռբակալությունների հանրապետականներին շատ դժվար կլինի շարունակել կառավարել ևս 5 տարի: Միայն խոշոր, հնչեղ անուններով հանցագործների ձերբակալություններն են ի վիճակի վերականգնել երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը: Հիշեցնենք, որ վերջին 10 օրերի ընթացքում Վրաստանում 16 բարձրաստիճան չինովնիկ է ձերբակալվել: Եվ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Վրաստանը չի հանդուրժում, որպեսզի իրենց երկրի անապահովները տեսնեն, թե, ինչպես են իրենց հաշվին հանգիստ հարստանում մի խումբ տականքներ…: Եվ դա կապ չունի, թե այսօր այդ ձեռբակալությունները կատարվում են Իվանշվիլիի կառավարության անունից Սահակաշվիլիի թիմակիցների հանդեպ, վաղն էլ նրանք միգուցե տեղերով կփոխվեն, իսկ արդյունքում կշահի միայն ժողովուրդը: Քանզի ակնհայտ է, որ հենց այնպես այնտեղ մարդ չի դատվում: Եվ իզուր է Սահակաշվիլին տվայտվում, ձեզ եմ ներկայացնում մի հատված, թե, ինչպես է նա Իվանիշվիլիին համեմատել ֆրանսիական հեղափոխության առաջնորդնեից մեկի` Ռոբեսպիերի հետ`-«Նրա հրամանով Ֆրանսիայում ամեն օր մի քանի մարդու էին գլխատում: Նա ելույթ էր ունենում խարհրդարանում և հայտարարում, որ բոլորին կձերբակալի: Խորհդարանը հանդուրժեց, սակայն հետո մահվան դատապարտեց նրան»: Հնչեցնելով այս բառերը Սահակաշվիլին մոռանում է, որ Ռոբեսպիեռը սկսեց պատժել մարդկանց զուտ քաղաքական նկատառումներով: Իսկ Վրաստանում այսօր դատվում են միայն տնտեսական հանցագործները, որոնք թալանում են Վրաստանը/ իհարկե միգուցե վաղը նույն Իվանիշվիլիի թիմը կբռնի նույն հանցագործությունների ճանապարհը…, բայց, եթե կա նախադեպ դատվելու, ապա մի օր էլ նրանք կդատվեն/:



