Tert.amLife-ը գրում է.
Դրամատիկական թատրոնի բեմում երեկ «Սերը տարիք չի հարցնում» կատակերգության առաջնախաղն էր։ ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյանի բեմադրած ներկայացման մեջ խաղում են հենց ինքը, ՀՀ Վաստակավոր արտիստ Գոհար Իգիթյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը և Մարիամ Ադամյանը։Tert.am Life–ը ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։
 
Սիրո և դրա տարիքային դրսևորումների մասին ներկայացման հերոսներից և ոչ մեկին սերը տարիք չի հարցրել։ «Ներկայացումն ինձ համար ոչ թե տարիքային տարբերության, այլ սիրո մասին է։ Սերը ոչ միայն  տարիք, ոչինչ էլ չի հարցնում։ Նա ոչ մի հարցեր չի տալիս, հենց դրանով էլ հզոր և ուժեղ է»,– ասաց Հրաչյա Հարությունյանը, ով փոխել է պիեսի վերջաբանը՝ շեշտադրելով հենց այս գաղափարախոսությունը։
 
 
Բեմադրիչի համար փոքր–ինչ բարդ է իրեն նայել երրորդ աչքով, սակայն նա նշեց, որ իր բեմադրած ներկայացման մեջ խաղալն առավելություններ էլ ունի։ «Երբ դու ես բեմադրում ներկայացումը, քո տեսանկյունից ես նայում այդ ամենին՝ քո պատկերացումներով,  ճաշակով, ասելիքով և դերասանների խաղաոճով, ինչպես ես ուզում էի տեսնել այդ ամենը։ Թե խաղալու տեսանկյունից որքանով է ստացվում, կասի  հանդիսատեսը։ Իմ տեղեկություններով՝ առաջիկա ներկայացումների տոմսերն արդեն վաճառված են։ Կարծում եմ՝ ավելի լավ գնահատական լինել չի կարող։ Որևէ խոսակցություն չի լրացնի դրա տեղը»,– ասաց նա։
 
Հրաչյա Հարությունյանը նշեց, որ կարող է իրեն դասել այն եզակիների շարքին, ովքեր միշտ ազատ են եղել դերասանների ընտրության հարցում։ «Չի եղել դեպք, որ չուզելով խաղամ, բեմադրեմ»,– ասաց նա ու հավելեց, որ ներկայացման մեջ հրաշալի դերակատարներ են ընտրված։ –Ես, իսկապես, շատ եմ սիրում նրանց։ Նրանք բոլորը աշխատում էին մի մարդու պես։ Ես դա նմանեցնում եմ օրկեստրի՝ նույն տրամադրության, ճաշակի առումով։ Դա գալիս է իրենց շնորհքից ու տաղանդից, ինչի համար ես ուրախ եմ, որ աշխատեցի իրենց հետ։ Եթե այդ ամենը նկատելի է, ուրեմն ես հասել եմ իմ նպատակին»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել