Картинки по запросу հանրահավաքՊՈՊՈւԼԻԶՄ (լատ. populus-ժողովուրդ) - քաղաքական դիրքորոշում կամ ժողովրդական լայն զանգվածներին կոչ անող հռետորաբանության ոճ:
Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը նվաճելու զանգվածների աջակցությունը, դուր գալ ժողովրդին: Դրա հետ միաժամանակ պոպուլիստ-քաղաքական գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում և այլն), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:
Պոպուլիստներն իրենց հռետորաբանությունը կառուցում են` շեշտադրելով հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը:
Շատ պոպուլիստներ իրենց ներկայացնում են որպես առանձին տարածաշրջանների կամ առանձին սոցիալական խմբերի պաշտպաններ, ինչպես, օրինակ, աշխատավորներ, կանայք, գյուղաբնակներ, արդյունաբերության որևէ ճյուղի աշխատակիցներ և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել