Artsakhpress.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն Ուեյն Ռունիից հետո, ով գոլի հեղինակ է դարձել եվրագավաթային երեք խաղում անընդմեջ:

Այս մասին տեղեկացնում է «OPTA»-ն:

Ռունին այդ ռեկորդը սահմանել է 2010 թվականի մարտին:

Մխիթարյանն աչքի է ընկել Եվրոպա լիգայի` Լուգանսկի «Զարյայի», ֆրանսիական «Սենթ Էտյենի» և ռուսական «Ռոստովի» հետ խաղերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել