Պարզվում է՝ նախընտրելի շրթներկի գույնը կարող է ավելի շատ բան ասել կնոջ բնավորություն մասին, քան նրա սիրելի գույնը: Գրեթե բոլոր մարդիկ էլ ունեն սիրելի գույն, և այն շատ բան է ասում մարդու մասին: Սակայն շրթներկի գույնի ընտրությունն առանձնահատուկ նշանակություն ունի կնոջ համար:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում, թե որ շրթներկի երանգն ինչ է ասում կնոջ բնավորության մասին:

Կարմիրի և գինեգույնի երանգներ

Դուք ինքնավստահ եք, հաստատակամ, քմահաճ և փոքր-ինչ չարաճճի: Դուք սովոր եք լինել ուշադրության կենտրոնում, և դա ձեզ դուր է գալիս, դուք սեքսուալ եք և քաջ գիտակցում դա: Դուք ունեք ձեզ բնորոշ յուրահատուկ ոճ:

Ծիրանագույնի և գազարագույնի երանգներ

Դուք լավավատես եք, սրամիտ և խորամանկ: Դուք դա արտահայտում եք ձեր շրթներկի գույնի միջոցով: Դուք սիրում եք նոր և համարձակ փորձարկումներ անել ձեր արտաքին տեսքի հետ կապված:

Վարդագույնի և մանուշակագույնի երանգներ

Դուք միևնույն ժամանակ և՛ ամբիցիոզ եք, և՛ կարեկից: Այդքան էլ հակված չեք արագ որոշումներ կայացնելու, մի լավ կշռադատում և ծանր ու թեթև եք անում: Սակայն դուք բավականին բրենդամոլ եք և պատրաստ եք բարձր գին վճարել դուր եկած իրը ձեռք բերելու համար:

Շագանակագույնի երանգներ

Դուք բավականին փոփոխական եք և ռոմանտիկային տրվելու հակում ունեք: Բավականին հաճախ եք ընկնում հիշողությունների գիրկը: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, դուք ունեք ամուր կամք և ժամանակ առ ժամանակ այն ցուցաբերում եք:

Մարմնագույնի երանգներ

Շատերը կարծում են, որ դուք ամաչկոտ եք, սակայն նրանք ձեզ լավ չեն ճանաչում: Դուք բավականին հավասարակշռված և խաղաղասեր մարդ եք, ունեք բազում ընկերներ: Երբ մարդիկ խորհրդի կարիք են ունենում, նրանք ձեզ են դիմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել