Մոսկվայում ձերբակալել են փետրվարի 8-ին «Օլիվա» ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակից 16 հայերի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։ Շարադրելով ամսվա վաղեմության դեպքերը՝ թերթը գրում է, որ ռեստորանում հանգստանում էին չեչեն երիտասարդներ, երբ հայերից մեկը ուշադրության նշաններ ցույց տվեց նրանցից մեկի ընկերուհուն։ Չեչենները կանչեցին նրան զուգարան՝ զրույցի, ու կրակեցին նրա ոտքերին։ 12 հայերը վերադարձան ռեստորան ատրճանակներով ու ինքնաձիգերով։ 3 չեչենները մոտ 20 րոպե դիմադրում էին հայերին, փոխհրաձգության ընթացքում եղել է ևս մեկ վիրավոր։ Ձերբակալված հայերից 3-ի մոտ հերոին է հայտնաբերվել, նրանց սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Այլոց սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։
Նյութի աղբյուր՝ http://www.emedia.am/hy/1363442319
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



