Ուկրաինացի պրոդյուսեր Յուրի Ֆալյոսը խոսել է իր և Լորակի հարաբերությունների մասին և խոստովանել, որ իրենց անձնագրերում ամուսնության կնիք չկա և չի էլ եղել, որովհետև նա այդ կերպ փորձել է չխոչընդոտել երիտասարդ երգչուհու նորաստեղծ կարիերան:

Հիշեցնենք, որ Յուրի Ֆալյոսը և Անի Լորակը բաժանվել են տասը տարի առաջ և առ այսօր   չեն  շփվում: Իսկ ծանոթացել էին 1992թ-ին, երբ  Լորակը մասնակցում էր «Նորածաղկունք» մրցույթին: Հենց այստեղ, 12-ամյա երգչուհին  և պրոդյուսեր Յուրի Ֆալյոսը ստորագրում են իրենց առաջին մասնագիտական պայմանագիրը:

Այդ պահից Յուրին և Կարոլինան դարձան անբաժան: Տարիներ անց` չնայած 18 տարվա տարիքային տարբերությանը, նրանք ամուսնացան, սակայն ինչպես պարզվեց` առանց ամուսնության կնիքի:

Ինչպես հայտնի է` Լորակն այժմ մեծացնում է իր աղջնակին` Սոֆյային: Չնայած նրան, որ Լորակի ամուսինը թուրք մուսուլման է, նրանք դստերը կնքել են ուղղափառ եկեղեցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել