168.am-ը գրում է.
 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբել Եսայանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ի թղթակիցը, այս մասին Փարիզի քաղաքապետարանում, հյուրընկալելով ՀՀ Նախագահին, հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Զաբել Եսայանը եղել է հայ ժողովրդի բոլոր տառապանքների կիզակետում: Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր երկյուղների, ինչպես նաև ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ բացում ենք հնարավորի ճանապարհները, որոնք, ինչպես դա արվում է Երևանում, արտահայտում են հույսը, հայտնագործություններն ու նախաձեռնությունները»,­- նշեց Փարիզի քաղաքապետը:

Անն Իդալգոյի խոսքով` Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանը չափազանց շատ բան ունեն իրար տալու և ստանալու փոխադարձաբար, ինչն էլ բնորոշում է մեծ բարեկամությունը: Իդալգոն շեշտեց նաև, որ Փարիզը համերաշխ է Արևելքի քրիստոնյաների հետ, նրանց տառապանքների ուղեկիցն է՝ մասնավորապես, Սիրիայից և Իրաքից փախստականների: «Այդ համերաշխությունը շատ կոնկրետ է: Փարիզում ևս ընդունելով փախստականներին` մենք ստեղծում ենք կամուրջներ, որոնք հաճախ փոքր են, փխրուն, բայց միևնույն ժամանակ միանցնում են մեզ : Ժամանակին Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերը նույնպես անցել են այդ փոքրիկ կամուրջներով: Փարիզը նրանց շնորհակալ է այն մեծ մշակութային, մտավոր, հոգևոր մեծ հարստության համար, որ հայերը բերեցին Ֆրանսիա, ինչպես և հայերը երախտապարտ են Ֆրանսիային՝ իրենց ապագան վերակերտելու հնարավորության համար»,-­ ընդգծեց Փարիզի քաղաքապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել