Կտավը, որը կարելի է տեսնել այս նկարների վրա, պատկանում է հայ նկարիչ Կարլ Գալուստի վրձնին։ Այս կտավը Իրանի հյուպատոսը նվիրել է ԱՄՆ նախագահին 1909 թվականին։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կարլ Գալուստի «Welcome» կտավը կախվել է ԱՄՆ նախագահի Օվալաձև Օֆիսի ընդունարանի պատին, այսինքն՝ քարտուղարների համար նախատեսված սենյակում, Բուշ կրտսերի օրոք։ Ֆոտոներում կարելի է տեսնել Օբամայի նկարները՝ իր իսկ ընդունարանում, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Չեյնիի նկարը, ով ընդունարանում սպասում է Բուշին։ Իսկ Քլինթոնի օրոք ընդունարանում այլ նկար էր կախված։ Մի խոսքով, եթե ԱՄՆ նախագահի ընդունարանում ես հայտնվում, քեզ Կարլ Գալուստի «Welcome» նկարն է ողջունում։ Հուսամ՝ Թրամփն այն չի տեղափոխի։

Image may contain: sky, ocean, cloud, twilight, outdoor and water

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 3 people, people sitting and indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել