Պավել Ֆելգենհաուրերի այս կանխատեսումը հրապարակվել է 1992թ. փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Համենայն դեպս, «Նեզավիսիմայա գազետա» թերթում տպված նրա հոդվածը վերահրատարակվել է «Գոլոս Արմենիի» թերթի 1992թ. մարտի 3-ի համարում։ Զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսումներ է արել Պավել Ֆելգենհաուրերը։
«Երբ գործը հասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմին, հայկական բանակը հաջողություններ կարձանագրի, համենայն դեպս՝ պատերազմի առաջին ամիսներին։ Հայաստանի և Ղարաբաղի միջև ցամաքային միջանցք կստեղծվի։ Ամենայն հավանականությամբ կվերցնեն Շուշին, հնարավոր է՝ նաև Աղդամը, սակայն հետագա առաջընթացը քիչ հավանական է։ Հաջորդ ակնհայտ ռազմավարական թիրախը Գյանջան է, սակայն այնտեղ տեղակայված են խորհրդային երկու դիվիզիաների շտաբները, որոնք կարող են միջամտել ռազմական գործողություններին, եթե նրանց հրահրեն»։