Tert.am-ը գրում է.
2017 թ-ը հայտարարել ենք ախտորոշման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, սանիտարիզացիայի, դիզինֆեկցիայի, ստաբիլացման տարի։ Այս մասին Էջմիածնի Մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Եթե մենք այդ գործառույթները կատարենք, իսկ մենք անպատճառ այդ գործառույթները կկատարենք, 2018թ-ից ունենալու ենք շատ հստակ, անընդմեջ, ռեգուլյար, կայուն և առողջ աճ։ Դա չի նշանակում, որ 2017-ին խնդիր չենք դնում աճ ապահովելու, բայց մենք պետք է լինենք իրատեսական և այդ իրատեսական մոտեցումները դրել ենք 2017թ-ի բյուջեի մեջ»,-մանրամասնեց Կարեն Կարապետյանը։
Վարչապետը նշեց, որ համաձայն չէ այն կարծրացած տեսակետների հետ, թե Հայաստանը «փող դնելու տեղ» չէ։
«Ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չէ։ Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, և արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաև 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,-ընդգծեց վարչապետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



