Panorama.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` կանանց տոնի առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին և դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:

Դարեր շարունակ Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք ազգային մեր կյանքից ներս առանձնակի նվիրական առաքելություն են իրականացրել՝ կրթելով հավատավոր, հայրենիքի նվիրյալ արիասիրտ որդիներ և առաքինազարդ դուստրեր։ Նրանք իրենց անձերը ոսկուց և արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ և պատկառանքով, մայրական սիրով սերունդներին են փոխանցել հայրենի ավանդները՝ շեն և ամուր պահելով հայ ընտանիքը:

Սիրելի տիկնայք և օրիորդներ, ուրախ ենք, որ այսօր բարեպաշտ նույն ոգով ու նվիրվածությամբ շարունակում եք աստվածապարգև Ձեր շնորհներով ջանքեր ներդնել՝ հանուն երիտասարդ սերնդի դաստիարակության, մեր երկրի զորացման և մեր ժողովրդի կենաց հարատևության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել