Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:
- Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: - Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
- Դա ոչինչ չի նշանակում, - առարկեց մյուսը: - Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:
Մարդիկ, չնայած ակնհայտ ապացույցներին, չեն սիրում խոստովանել իրենց սխալները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatsarkavag/posts/458226627579146
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել