Շուրջ 6 ամիս առաջ՝ անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կառուցվեց միջազգային նոր օդանավակայան: Բացման արարողությանը ներկա էր նաև երկրի նախագահը:


Երբ մարդիկ հնարավորություն ունեցան տեսնելու այս կառույցը և հիանալու դրանով՝ միանգամից օդանավակայանը սկսեցին անվանել Արևելքի մարգարիտ: Իրականում, իրոք որ, այսպիսի գեղեցկության դժվար թե մի այլ տեղ հանդիպեք:
Հինգհարկանի հրաշագեղ շինությունը կառուցված է բազեի տեսքով, որը տարածել է իր թևերը: Այստեղ տեղակայված է գլխավոր տերմինալը: Դրա մակերեսը կազմում է 192 հազար քմ:

Օդանավակայանի ողջ համալիրը տեղակայված է 1200 հեկտար տարածության վրա: Բացի շքեղ տերմինալից և երկու՝ յուրաքանչյուրը 3800 մ երկարությամբ ինքնաթիռուղիներից՝ այստեղ գործում են նաև ապրանքի պահեստներ, ինչպես նաև բժշկական և ուսուցողական կենտրոններ:
Հյուրերին այստեղ դիմավորում են տասնյակ շատրվանները: Հոսող ջրերը դարձել են օդանավակայանի ընդհանուր տեսքի անբաժանելի մասը:

Թռչնի թռիչքի բարձրությունից շինությունը շլացուցիչ տեսք ունի: Դրան նայելով՝ լրիվ պարզ է դառնում, որ կառուցելու համար ծախսվել է 2.3 միլիարդ դոլար:
Զույգ տերմինալները ժամում կարողանում են ընդունել մոտ երկու հազար ուղևորի:

Երկրորդ հարկում գտնվում է թռիչքի գոտին, իսկ երրորդում՝ ժամանման գոտին: Չորրորդ հարկում հյուրերի համար համարներ են տեղակայված:
Սպասման սրահից մարդիկ կարող են դիտել և հիանալ թռիչքներով ու վայրէջքներով: Ամենակրտսեր ուղևորների համար կառուցվել են խաղային հրապարակներ:
Աշխաբադի օդանավակայանի բացման արարողության ժամանակ այն գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդը տրվել է գլխավոր ուղևորական տերմինալի տանիքի ճարտարապետական ձևավորման համար: Այդ ձևավորման մակերեսը 705 քմ է:
Այստեղ գործում են 41 էքսկալատորներ և 53 վերելակներ: Բացման պահից ի վեր օդանավակայանը հասցրել է շատ դրական անդրադարձներ ստանալ ուղևորների կողմից:




