Ձորն ընկած ավտոմեքենայի 21-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Yerkir.am-ը գրում է.
 Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 25-ին, ժամը 2.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել էր ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մարտի 6-ին, ժամը 8.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց ընդունված ուղևորուհին՝ 1996 թ. ծնված Թամարա Մելքոնյանը, նույն օրը, ժամը 7.45-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել