«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր Կոտայքի մարզում քաղաքացիներին ներկայացրեց ապրիլի երկուսին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը:
«Մենք շատ կոնկրետ ծրագրերով ենք հանդես գալու, մեր ծրագիրն ունի առանցքային հիմնադրույթ, որն է խաղաղության ծրագիրը»,-ասաց դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղը զբաղեցրած, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նա նշեց. «Այսօր ստատուս քվո պահպանելու քաղաքականությունը սպառված է: Այսօր մեր անվտանգության, Լեռնային Ղարաբաղի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/07/zurabyan/2301337
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



