Newmag-ը գրում է.Առողջապահության ոլորտը մեր օրերեում մեծ փոփոխությունների է ենթարկվում:Բազմաթիվ ուսումնասիրությունները և IT ոլորտի ձեռքբերումները հնարավորություն են ընձեռում նոր մեթոդներով դիագնոստիկ հետազոտություններ, բուժումներ կատարել և գիտելիքների՝ գնալով աճող բազա է հավաքվում: Մոտ ապագայում մեզ սպասվում են հիվանդությունների համակարգչային մոդելավորումը, վիրահատական միջամտություններ արհեստական ինտելեկտի մասնակցությամբ, ռոբոտ-ֆիզիոթերապևտներ և այլ նորարարություններ, որոնց արդյունքում ի հայտ են գալիս բժշկական նոր մասնագիտություններ:
Այսօր առողջապահական ոլորտի մասնագետների պակասը նպաստում է ստացիոնար բուժումից բժշկական ծառայության նոր մոդելի անցնելուն, որը կրճատում է ծախսերը, մեծացնում հասանելիությունը և բարելավում բուժման արդյունքները: Բուժման համակարգից կանխարգելման համակարգի անցնելու անհրաժեշտության մասին խոսում են թվերը: Օրինակ` ՌԴ-ում միայն արյան շրջանառության խանգարման հետ կապված հիվանդությունների բուժման համար ընդհանուր տնտեսական վնասը կազմում է տարեկան 1 տրիլիոն ռուբլի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/futurehealth/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



