«Ելք» դաշինքն ինձ ևս առաջարկել էր իրենց հետ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված, «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ «Ելք» դաշինքում խնդիրներ, սխալներ չի տեսնում, բայց իրեն արված առաջարկը բուն առաջարկից այն կողմ չի անցել։
««Ազատ դեմոկրատների» առաջարկը շատ ավելի հստակ էր և կարևորված էր այն ոլորտը, որ ինձ համար հոգեհարազատ է»,-շեշտեց նա։
Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաև «Ժառանգությունը» լքած Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցելու վերաբերյալ հարցին՝ նշելով, որ հիմա էլ Զարուհի Փոստանջյանի հետ համագործակցում է, շարունակում է քաղաքական գործունեությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/07/baghshyan/2301017
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



