Գերմանիայում չեղարկվել է թուրք պաշտոնյայի մասնակցությամբ ևս մեկ միջոցառումYerkir.am-ը գրում է.

Գերմանիայում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ կայանալիք կոնֆերանսը չեղարկվել է:

Ըստ Hurriyet-ի՝ Կելսթերբախ քաղաքի քաղաքապետարանը հրաժարվել է դահլիճ տրամադրել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում պետք է ելույթ ունենար Գերմանիայում, սակայն քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը: 

Դեպքի կապակցությամբ լարվել են թուրք-գերմանական հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել