Life.panorama.am-ը գրում է.
Երեկ՝ «Արմենիա պերմիում»-ի եթերում, մեկնարկեց «Քավարան» 20 մասանի հեռուստասերիալը, որի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Հեռուստասերիալում հանդես է գալիս նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանը, ում հետ այսօր խոսել ենք ոչ միայն սերիալի զարգացումների ու իր կերպարի, այլեւ անելիքների մասին:
-Մերի, արդեն մի քանի օր է՝ «Քավարան» հեռուստասերիալը քննարկվող թեմաներում է: Այն իր ձեւաչափով միակն է, որտեղ դուք էլ եք նկարահանվել: Կխնդրեմ պատմելնկարահանումների ընթացքից ու կադրի հետեւում տեղի ունեցած իրավիճակներից:
- Նախ պետք է հայտնեմ շնորհակալությունս «Pan Armenian»-ի տնօրինությանը նմանը չունեցող, չափից ավելի, քան ուղղակի հետաքրքիր նախագիծ ստեղծելու համար: Սա իսկապես ստանդարտներից դուրս նախագիծ է, որն անմիջապես հետաքրքրեց ինձ: Եթե չլիներ պրոֆեսիոնալ դերասանական կազմ ու ընդհանուր լավ թիմ, ապա այս նոր աշխատանքը չէր հասնի իր նպատակին: Սա նման չէ մյուս սերիալենրին, քանի որ այս անգամ նաեւ նկարահանման պայմաններն էին խոչընդոտներով լի, բայց մեր կատարած աշխատանքը ցույց տվեց, որ անգամ ցուրտը, երեկոյան ուշ ժամի նկարահանումները Դիլիջանի անտառներում աննշան են թվում, երբ գործիդ նվիրված ես եւ այն կատարում ես մեծ սիրով: Չնայած դժվար պայմաններին՝ մեր բարձր տրամադորւթյունը չէր նվազում, զավեշտալի դեպքերն անպակաս էին, որոնք միշտ կհիշեմ ժպիտով: Բոլոր դերասաններով ցուրտը հաղթահարում էինք վառարանի կողքին նստած՝ խաղալով, երգելով, ծիծաղով. Դրական մթնոլորտը մեզ տաքացնում ու մոռացնել էր տալիս ցուրտը:
.png)
-Ո՞վ է Ձեր հերոսուհին, ի՞նչ փորձություններ են նրան սպասվում հեռուստասերիալում:
- Իմ հերոսուհին, ապրելով շքեղության մեջ, չանցնելով բարդ ճանապարհներ, իրեն առանձնահատուկ մարդ էր համարում եւ բոլորին իրենից ցածր էր դասում: Հայտնվելով նման իրավիճակում՝ նա հասկանում է, որ իր ստեղծած դիրքն ու կարողությունը ոչինչ է: Իսկ բարդ իրավիճակում հայտնվելը փոխո՞ւմ է մարդուն, թե ոչ, նաեւ ինչպե՞ս է իմ հերոսուհին անցնում այդ փորձությունները, հեռուստադիտողը կտեսնի միայն հետեւելով ֆիլմի ընթացքին:



