Panorama.am-ը գրում է.
Իհարկե, ճնշումները, բռնություններն իսկապես անթույլատրելի են, սակայն նոր երևույթ չէ, չի ծնվել ռեյտինգային ընտրակարգի անցնելու հետևանքով: Բոլոր ընտրությունների ժամանակ միշտ էլ եղել են հրապարակումներ բռնությունների մասին: Նման դեպքերին պետք է իրավական գնահատականներ տրվեն,- «Նախընտրական բռնություններ և ճնշումներ. ինչո՞ւ չեն պատժվում մեղավորները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը:
Նրա խոսքով, սա խոսում է Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների բացակայության մասին, որոշ մարդիկ մտածում են, որ զոռբայությամբ կարելի է հասնել ամեն ինչի, ընդհուպ մինչև ԱԺ: Բ. Եսայանը համաձայն չէ այն տեսակետին, որ այդ ճնշումները, բռնությունները ռեյտինգային ընտրակարգի հետ են կապված:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանն ասաց, որ բռնություններ եղել են բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն ատելության, թշնամանքի մթնոլորտի ձևավորումը հասարակության մեջ վտանգավոր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



