Պետության զարգացման գործընթացում կարևոր դեր է հատկացվում մարզային առաջխաղացմանն ու դերակատարության բարձրացմանը:
Սյունիքի մարզի գյուղատնտեսության, արտադրության, տուրիզմի ոլորտներում ընթացիկ տարում սպասվում են զգալի ներդրումներ:
Գյուղոլորտում նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաներով գյուղայգիների հիմնում: Դրանցից կարելի է առանձնացնել
հակակարկտային ցանցը, կաթիլային ոռոգումը և այլն:
Ոչ պակաս կարևոր է սառնարանային տնտեսության հիմնումը Մեղրիում:
Գործադիր մարմնի ղեկավարի կողմից հավանության արժանացած ծրագրերից մեկը Սիսիանի տարածաշրջանում գյուղտեխնիկայի վարձակալության կենտրոնի ստեղծումն է, որով նախատեսված է ձեռք բերել եվրոպական արտադրության նոր գյուղտեխնիկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1843607135877712?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել