Newmag.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահին նորից մեջբերում է ամբողջ եվրոպական մեդիան: Էրդողանը դարձյալ անզուսպ մեղադրանքների տարափով է ելույթ ունեցել:
– Ես կարծում էի, թե Գերմանիան նացիզմն անցյալում է թողել, բայց սխալվել եմ: Գերմանիայում քաղաքային իշխանությունների գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական մեթոդներից: Դուք մեզ ժողովրդավարություն եք սովորեցնում, սակայն մեր նախարարներին թույլ չեք տալիս հավաքներ անցկացնել ձեր երկրում, – հայտարարել է Էրդողանը` սկիզբ դնելով թուրք-գերմանական հարաբերություններում ամենալուրջ սկանդալներից մեկին:
Ամեն ինչ սկսվեց, երբ մարտի առաջին օրերին Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդներն արգելեցին իրենց տարածքում Թուրքիայի իշխանամետ գործիչների քարոզարշավը: Նրանք քարոզում էին Թուրքիայի նոր Սահմանադրության օգտին և ակնկալում էին եվրոպաբնակ ու քվեարկելու իրավունք ունեցող թուրքերին ձայներին ու աջակցությանը:
Մերժումից հետո Էրդողանը լուռ էր: Նա դիմացավ գրեթե մեկ շաբաթ: Հունից դուրս դուրս եկավ, երբ գերմանական երեք քաղաքների (Քյոլն, Գագենաու և Ֆրեխեն) իշխանությունները չարտոնեցին թուրք նախարարների հավաքները: Էրդողանը զգայուն է, որովհետև ապրիլին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրա քաղաքական կարիերայի ամենակարևոր փուլն է, նոր Սահմանադրությունը՝ մի քանի տարի փայփայած ու ամենաորոշիչ նախաձեռնությունը: Դրանով առաջին հերթին Թուրքիան անցնում է կառավարման նախագահական համակարգին և միայն ու հենց այս հեռանկարով 2014-ի օգոստոսին Էրդողանը ստանձնեց նախագահի պաշտոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ