Tert.am-ը գրում է.
Մանկուց հասարակության աչքի առաջ մեծացած երգչուհի Լիդուշիկը հանրության մեջ դեռևս տպավորված է որպես մանուկ։ Երգչուհին այս հանգամանքից չի նեղվում, չի էլ ձգտում ավելի մեծ երևալ։ Tert.am Life–ը Լիդուշիկի հետ խոսել է այժմյան զբաղմունքների, առաջիկա անելիքների և տարիքի հետ գործունեությունն էլ ավելի հասունացնելու մասին։
 
–Լիդուշիկ, ինչո՞վ ես զբաղվում հիմա, որտե՞ղ ես սովորում։
 
–Սովորում եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական  քոլեջում՝ Վոկալ բաժնում։ Երրորդ կուրս եմ, հաջորդ տարի կավարտեմ քոլեջը։ Նախորդ տարի որպես երկրորդ մասնագիտություն վերցրեցի նաև  հարվածային գործիքները։ Երաժշտական 4 գործիքի եմ տիրապետում։ Պարապում եմ, փորձում եմ զարգանալ նաև այդ ոլորտում։
 
 
–Ավարտելուց հետո ի՞նչ մասնագիտությամբ կշարունակես ուսումդ։
 
–Դեռ չեմ կողմնորոշվել, սակայն այն կապ կունենա արվեստի, իմ մասնագիտության հետ։ Երևի, կընտրեմ ռեժիսուրան, որպեսզի հետագայում իմ տեսահոլովակները նկարահանելիս ավելի ճիշտ ուղղությամբ գնամ։
 
Ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, կապ կունենա երգի հետ, որպեսզի օգնի ինձ։ Չեմ ուզում երկրորդ՝ «լուրջ» մասնագիտություն, որով չեմ զբաղվելու։ Ես ինձ չեմ պատկերացնում այլ ասպարեզում։
 
–Վերջերս մենահամերգ ունեցար ԱՄՆ–ում։ Հայ արտիստները սկսել են ԱՄՆ–ում էլ խնդիր ունենալ տոմսերի վաճառքի հետ։ Ինչպե՞ս անցավ համերգդ։
 

–Ալեքս թատրոնում կայացավ արդեն չորրորդ մենահամերգս։ Ես չեմ սիրում ինձ գովել, բայց, փառք Աստծո, տոմսերը նույնիսկ ժամանակից շուտ էին վաճառվել։ Դահլիճում այս անգամ ոչ միայն երեխաներ էին, այլև պատանիներ։ Երկրպագուներս իմ աչքի  առաջ են մեծանում , ես՝ իրենց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել