Tert.am-ը գրում է.
Չպետք է մարդկանց վախեցնի որևէ կոչ ու հայտարարություն, թե զերծ մնացեք նախընտրական փուլում սուտ մատնությունից կամ հայտարարությունից, այլապես պատիժը խիստ է լինելու. Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Եթե իրենք իսկապես գտնում են, որ ընտրական իրավունքի խախտման դեպքեր են արձանագրում, պետք է ներկայացնեն, ապացուցման պարտականությունները որևէ կերպ իրենց վրա դրված չէ։ Եթե ինքը ունի փաստարկներ և դրանք բարեխղճորեն ներկայացնում է, որևէ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Դատախազությունը զգուշացրել էր նախընտրական փուլում զերծ մնալ սուտ մատնությունից կամ հայտարարությունից, այլապես պատիժը խիստ է լինելու:
«Չստուգված և հանիրավի մեղադրողը կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ, հատկապես ընտրական փուլում, երբ սուտը վտանգում է հանրային շահը»,-շեշտվում է հայտարարության մեջ:
«Երկու ծայրահեղություններն էլ բնականաբար ընդունելի չեն, երբ պարզապես մտացածին տեղեկություն է ներդրվում և փորձ է արվում ձևավորել համատարած խախտումների պատրանք, և երկրորդը, երբ անձը ցանկացած քայլեր է ձեռնարկում ընտրական կարգավիճակում բացահայտելու իրավախախտումը, բայց այստեղ էլ ունենում է մտավախություն՝ այն էլ բավական լուրջ՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու: Բնականաբար սրանք չենք կարող որևէ կերպ համարել քիչ թե շատ ողջամիտ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



