Image resultOperativ.am-ը գրում է․

Երևում է, Բեյոնսեն, ով շուտով երկվորյակների մայր կդառնա, այնպիսի խնդիրներ ունի, ինչպիսին ուներ արքայազն Ուիլյամի կինը՝ Քեթրինը: Այս մասին գրում է 7days.ru-ն:

Դեռ մի քանի շաբաթ առաջ նա պարզապես փայլում էր ուրախությունից և ցուցադրում կլորացած փորիկը: Սակայն ինչպես հաղորդվում է, այժմ երգչուհին տանջվում է ծայրահեղ ծանր տոքսկոզից, չնայած նա դեռևս չի բարձրաձայնել դրա մասին:

Այս ախտանիշի դեպքում հղի կինը հաճախակի է սրտխառնոցներ ունենում, և սրանք սովորական սրտխառնոցները չեն: Հղի կինը կարող է կտրուկ նիհարել այդ սրտխառնոցների պատճառով, ինչը խիստ թուլացնում է կնոջ օրգանիզմը:

Ինչպես նշվում է, երգչուհին գրեթե ողջ օրն այս վիճակում է լինում: Եվ բացի այդ, նա շատ ուժեղ ցավեր է ունենում մեջքի հատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել