168.am-ը գրում է․

Image result

Apple ընկերությունը պլանավորում է թողարկել iPhone 8՝ 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյով: Այս մասին  գրել է Nikkei Asian Review-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

«Նոր iPhone-ը, որը կներկայացնեն արդեն այս աշնանը, կթողարկվի երեք կոնֆիգուրացիաներով. երկու մոդելները LCD-դիսփլեյով եւ մեկը՝ 5,8-դյույմանոց OLED-էկրանով»,- ասված Է վերլուծաբանների հաշվետվության մեջ:

Ըստ որում ավելի վաղ Nikkei-ի աղբյուրները նշել են, որ հեռախոսի մեծ տարբերակը կստանա 5,5-դյույմանոց էկրան:

Փետրվարի վերջին հաղորդվել էր, որ iPhone 8-ը կզրկվի Lightning-ի հարակցիչից եւ դրա փոխարեն սմարթֆոնը կստանա USB Type-C երկկողմանի 24-հպումային հարակցիչը, որն ստանդարտ է շատ այլ սարքերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել