Newmag-ը գրում է.

 ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆ. ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ

«Մարին Լը Պենի Ղրիմյան սերենադը». Ֆրանսիայում մեմ էր դարձել ծաղրանկարը, որի հերոսներն են իրենց նախագահի կին-թեկնածուն և ՌԴ նախագահը: Պատկերված է Պուտինը` Կլեմլի պատշգամբում` Ջուլիետտայի դերում: Նրա համար սերենադ է երգում ռոմանտիկ Ռոմեոն` Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Սերենադը Ղրիմի և ՌԴ-ի մասին է:  

Նախագահի թեկնածուն հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում Ղրիմը կճանաչի ՌԴ մաս: Ֆրանսիայում շատերին դուր չի գալիս Մարին Լը Պենի չափազանց ռադիկալ լինելն ու պրոռուսական տրամադրվածությունը: Նրան անվանում են «պոպուլիստ», որը երկրորդ փուլում դուրս կմնա մրցապայքարից:

Դրան գումարվեց մյուս սկանդալը. Եվրախորհրդարանը Լը Պենին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:Ծայրահեղ աջերի առաջնորդը Twitter- ում տեղադրել էր ԻՊ ահաբեկչական խմբավորման վայրագությունները պատկերող ֆոտոներ: Նա դա արել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական հեռուսաալիքը նրա կուսակցությունը համեմատել էր Իսլամական պետության հետ: «ԻՊ-ը սա է: Չշփոթել Ազգային ճակատի հետ»,- գրել էր Լը Պենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել