
Մարտի 6-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաննեից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ լոգարանի հատակին, հայտնաբերվել է 1956 թ. ծնված Մ. Վ.-ի դին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



