Newmag-ը գրում է.
 ԱՊՀ երկրները ընդհանուր վճարային տարածք ձևավորելու ճանապարհին են: Առաջին քայլն անում է Հայաստանը: Հայկական վճարային լոկալ քարտերը շուտով կիրառելի կդառնան Ռուսաստանում: Ռուսաստանի Ազգային բանկը պաշտոնական հայտարարություն է տարածել, ըստ որի Հայաստանն և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են, որ հայկական ազգային ArCa պլաստիկ քարտերը կսպասարկվեն Ռուսաստանի «Միր» վճարային համակարգերի բանկոմատներում, իսկ ռուսական «Միր» քարտերը կշրջանառվեն Հայաստանի ArCa-ի բանկոմատներում: 

Ի՞նչ է ArCa-ն

ArCa քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում: Դրանք կարող են թողարկել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ առևտրային բանկերը: ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն դրամով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել