Newmag-ը գրում է.Երկու շաբաթ առաջ, NRKbeta–ն` Նորվեգիայի հանրայի ռադիոյի կայքը նոր կանոն է մտցրել այցելուների համար: NRKbeta-ի թիմը ներկայացրել է կայքում մեկնաբանություն թողնելու նոր կանոն։ Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողնելու համար ընթերցողները պետք է պատասխանեն թեմայի վերաբերյալ երեք հիմնական հարցերի։ Եթե ընթերցողը կարդացել է հոդվածը, հասկացել է դրա իմաստը, նա կկարողանա ճիշտ պատասխանել հարցերին և հնարավորություն կստանա մեկնաբանություն գրել և այն անմիտ չի լինի։
«Մենք մտածեցինք, որ պետք է ինքներս փորձենք և համոզվենք, որ մարդիկ կարդացել են հոդվածը,նախքան կմեկնաբանեն։ Եթե բոլորը կարող են համաձայնել, որ սա այն է, ինչ հոդվածում ասվում է, ուրեմննրանք լավ հիմքեր ունեն մեկնաբանելու»,- ասել է «NRkbeta»-ի լրագրող Սթեյլ Գրաթը։ Ստիպելով, որպեսզի ընթերցողները նախքան մեկնաբանություն թողնելը մտածեն դրա մասին, կօգնի նաև ընտրել ճիշտ արտահայտչաձև։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/comment/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



