Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը:
 «Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո նա դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով»,- հայտնել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը: Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել է:
 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին ստորագրել էր հրամանագիր իր կնոջը` Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել