Երեկ «X factor 4»-ի հերթական գալա համերգն էր, որի թեման մայրության ու գեղեցկության տոնն էր: Բոլոր մասնակիցները կատարեցին երգեր՝ նվիրված իրենց սիրելիներին: Համերգին հրավիրված էին բոլոր կատարողների մայրերը, ովքեր իրենց զավակների մասին պատմություններով հեռուստադիտողին ու հանդիսատեսին ավելի մտերմացրին նախագծի մասնակիցների հետ: Արցախցի Յուրի Ադամյանը կատարեց «Մարտիկի երգը»: Պատանու կատարումը հուզեց դահլիճում նստած բոլոր հանդիսականներին ու նաև Յուրիի մորը: Դե իսկ ապրիլյան պատերազմի մասին Յուրիի թարմ հուշերը ստիպեցին փշաքաղվել դահլիճում հավաքվածներին: Յուրիի հուզիչ ու գեղեցիկ կատարումը՝ ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել