Tert.am-ը գրում է.
Մեզ մեղադրում են նրա մեջ, թե իբր մենք տառապում ենք խորհրդային տարիների կարոտախտով, բայց մենք ուզում ենք մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր ձեռքբերումները, որոնք ունեցանք խորհրդային տարիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը:

Տաճատ Սարգսյանն ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում սոցիալական խնդիրներ չկային, քաղաքացին կարողանում էր մատչելի կերպով օգտվել բոլոր ծառայություններից, ոչ մի ծնող չէր մտածում, թե ինչպես երեխան պիտի բուհ ընդունվի, ինչպես սնվի:

«Ծիծաղելի է, որ հիմա երեխան բուհ չընդունված ծնողը մտածում է, թե որ բանկից պարտք անի, ավարտելուց հետո էլ պետությունը չի հոգում նրանց աշխատանք տալով: Հայաստանի 2-րդ 3-րդ բնակիչները պարտքի տակ են, արտագաղթում են: Հայաստանի ամեն 10-րդ բնակիչ քաղցած է քնում ու պայմաններ չեն ստեղծվում, որ արտագաղթը կանխվի, որ տան տղամարդը մնա տան գլուխ, որ տան կինը չգնա Թուրքիա ու Էմիրատներ, որ երեխայի համար սնունդ հայթայթի։ Անհարմար է, որ հայ կանայք գնում են ու մնում են այնտեղ: Մարտի 8 է, ես կոչ եմ անում հայ կանանց վերադառնալ ընտանիք, երեխաների, ամուսնու կողքին: Այո, պետք է աստիճանաբար վերադառնալ ԽՍՀՄ տարիների ժամանակ ընձեռված հնարավորություններին»,- շեշտեց Տաճատ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել