Tert.am-ը գրում է.
Իսկանդերի կիրառման քայլը ձեռնարկվում է՝ հաշվի առնելով համաչափության խնդիրը և հնարավոր սպառնալիքները իրավիճակի զարգացման պարագայում և այն համատեքստում, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն առաջնային է և չկա սահման, գիծ, որը տարանջատում է Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը Արցախի քաղաքացիների անվտանգությունից:
Այս մասին «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը վերջին շրջանում պարբերաբար հիշեցնում հայկական զինանոցում Իսկանդեր համակարգերի առկայության մասին: Այս մասին Վիգեն Սարգսյանին հարց ուղղելով՝ մեկնաբանը հիշեցրեց, որ բացի իրենից այս մասին անուղղակի խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Իսկանդեր համակարգերի մասին խոսել էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ հայտարարելով, որ ռուսական այս համակարգերը հավասարակշռող նշանակություն ունեն տարածաշրջանի համար:
Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ Զինված ուժերում Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը չեն մեկնաբանում, այլ ընդունում են ի կատարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



