Սիրելի հայրենակիցներ, դուք էլի կարևոր գործերը թողած` ընկել եք երկրորդական բաների հետևից ։)) Հիշեցնեմ, որ երգչի գործը երգելն է, հաղորդավարինը` վարելը, դերասանինը` խաղալը։ Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն` հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների ու ունի դրա համար միջոցներ, միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը ։))) Ռեինկարնացիայի երգից հետո ո՛չ ՀՀԿ-ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ո՛չ էլ Ռեինկարնացիայի երգացանկը, ասեմ ավելին` ո՛չ էլ Ռեինկարնացիան է դառնում հհկական ։) Այլ բան է, եթե Ռեինկարնացիան դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է, ուրիշ բան է արե՞լ։ Որևէ կերպ խախտե՞լ է ձեր սահմանադրական իրավունքը:))) Իսկ արդյոք դուք ունեք սահմանադրական իրավունք` որևէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու ։)) Իհարկե չունեք։ Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորություն։ Տեղեկացնեմ, որ երգիչը, հաղորդավարն ու դերասանը ևս մարդ են ու ունեն ձեզ հավասար իրավունքներ ։)
Էլի շեղվեցի՞ք բուն թեմայից ։))) Հավանում եք, ժպտացեք, անցեք առաջ, չեք հավանում, անջատեք ու անցեք առաջ ։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: