«Ռեինկարնացիա» խումբն ազատ է, ինչպես բոլորս, ազատ է անելու այն, ինչ ուզում է, երգել այն, ինչ ուզում է, բայց նաև պետք է երգի այն, ինչը իր հանդիսատեսին դուր կգա: Սիրուն երգ է՝ լավ գաղափարով, տեսահոլովակն էլ գունեղ, շարժուն, թեթև ու դրական է, սակայն ամեն ինչ ի չիք է դառնում, երբ հասկանում ես՝ սա ստեղծվել է՝ սատարելու մի կուսակցության, որի անդամների մի զգալի մասը տարօրինակ մականուններով կիսագրագետ և անգրագետ հանցագործներ են, որի ղեկավարներն այնքան են ատում իրենց երկիրը, որ ոչ մի ջանք չեն խնայում ժողովրդին թալանելու, երկիրը դատարկելու, հանցագործ ու շրիշակի մակարդակի արժեհամակարգ տարածելու ուղղությամբ:
Կուզեի անկեղծորեն հավատալ, որ նրանք ինչ-որ բան փոխելու են դրականորեն, որ նվիրված լծվելու են հայրենիքի շենացման գործին, բայց ժամանակը ցույց է տվել, որ նրանք այդ նպատակը բոլորովին չունեն:
Հ.Գ. Ափսոսում եմ այն կարող և ունակ, բանիմաց և խոհեմ մարդկանց, որ այդ կուսակցության մեջ են: Թեև մի թաքուն հույս ունեմ, որ նրանք ինչ-որ բան կփոխեն: