Ուսումնասիրելով ԱՎԾ տվյալները՝ կարելի է փաստել, որ 2016 թվականին Հայաստանի արդյունաբերական ոլորտի արտադրանքը 2015 թվականի համեմատ աճել է 6.7%-ով` կազմելով 1 տրիլիոն 429 մլրդ դրամ։
Երևանում է արտադրվել 2016 թվականի արդյունաբերական արտադրանքի 40.8%-ը: Այս ցուցանիշով երկրորդը Սյունիքի մարզն է (14.47%), երրորդը՝ Արարատի մարզը (12.52%): Ամենքիչ արդյունքն այս ոլորտում ապահովել է Տավուշի մարզը (0.85%):
Արդյունաբերական ոլորտներից՝ ամենախոշոր ուղղությունը մշակողն է, որի արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 884.9 մլրդ դրամ կամ ընդհանուրի 61.9%-ը։ Չնայած դրան` աճի տեմպով առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է՝ 8.3%-ով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1830920110506461&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել