![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Որոշ լրատվամիջոցներ հորթային հրճվանքով ֆիքսում են, որ «հետաքրքիր» իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում, Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել, եւ դա ազդում է բանկերի վրա: Իհարկե կազդի բանկերի վրա էլ, տնտեսության վրա էլ, ձեր բոլորի գրպանների վրա նույնպես: Այս անկայուն իրավիճակը, այս ինքնակոչ հավակնությունները, ազդում են եւ’ մեր տնտեսության, եւ’ ինչու չէ միջպետական հարաբերությունների, տնտեսական, քաղաքական ծրագրերի, եւ’ նաեւ սահմանների անվտանգության վրա: Խոսքս «արագի մեջ բարեփոխիչներին» է վերաբերում եւ նրանց հետեւից վազողներին: Ա՞յս էիք ուզում, սա՞ էր ձեր նպատակը... Կրկին «ինչքան վատ, այնքան լա՞վ...», դե հիմա հացի կարոտ քաղաքացիները հաստատ իրենց լավ կզգան Րաֆֆու «ջերմ» բարեւներից հետո…
Բարի բարեւում, բարի վայելում…
Հա’, մի բան էլ, մեկ ապացույց եւս այն բանի, որ օլիգարխիայի հետ պայքարը շատ լուրջ պայքար է եւ լուրջ, հավասարակշռված, խելացի, կշռադատված, փուլային քայլեր է պահանջում… Այստեղ հորթային, կարճատեւ զգացմունքային հրճվանքով եւ «արագի մեջ» մտածելակերպով կստանանք հակառակ արդյունքը, ինչը եւ ցույց է տալիս ֆինանսական շուկան…




