
2000-ականներից սկսած` Ադրբեջանում Իլհամ Ալիևի հրահանգով հիմք դրվեց նոր տեղեկատվական քաղաքականության, և այդ գործընթացն ուղեկցվեց գրաքննությամբ ու լրատվամիջոցների տոտալ վերահսկողությամբ:
Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են լրատվամիջոցները, սահմանափակում համացանցից օգտվելը, ինչպես նաև բռնաճնշումների են ենթարկում այն լրագրողներին, ովքեր քննադատական կարծիքներ են արտահայտում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ադրբեջանի իշխանություններն արդեն տևական ժամանակ գերիշխանության տակ են պահում ողջ լրատվական դաշտը: Երկրում կա 9 ազգային հեռուստաընկերություն, որից 3-ն ուղղակիորեն պատկանում են պետությանը, իսկ 6 մասնավոր հեռուստաընկերությունները մշտապես գտնվում են պետության վերահսկողության ներքո: Երկրում առկա 12 ռադիոկայանները նույնպես չեն ապահովում լրատվական դաշտի բազմակարծությունը:
Վերջերս ինտերնետ դաշտում Բաքուն նոր տոտալ հսկողության «ակցիան» կիրառեց. Ադրբեջանում տեղեկատվական ինտերնետ-ռեսուրսների գործունեությունը, որը ստեղծված է պետության կոդը բնորոշող «.az» դոմենով, պետք է վերահսկվի հատուկ օրենսդրությամբ: Այդ առումով համապատասխան օրենքում տեղի է ունեցել փոփոխություն:
Դոմենի անունները սպասարկող ադմինիստրատորը գրանցման ռեեստր է մուտքագրում գրանցված դոմենները և ապահովում տվյալների ռեեստրն օգտագործել տվյալ հարցմանը համապատասխան: Գրանցման դոմենի անունը և դրա գործածությունը, ինչպես նաև դոմենների ռեեստր մուտքագրած տվյալները վերահսկվում և կյանքի են կոչվում գործադիր իշխանության կողմից:
Նպատակը պարզ է՝ ադրբեջանական իշխանությունը հերթական անգամ «ձգում է» медиаконтрол-ը: