[Արդեն դիտել ենք] «Բրավո, Վիրտուոզո». Անսպասելի լավ և նոր ու չծեծված հայկական մեյնսթրիմ կինոNewmag.am-ը գրում է.

Չձևավորված կինեմատոգրաֆական դեմք ունեցող երկրներում, օրինակ՝ Հայաստանում, յուրաքանչյուր ստանդարտից դուրս ֆիլմին դեռ իր սաղմնավորման պահին նախանշված է սեփական ժանրա-էկոլոգիական սանդղակը։ Եթե ֆիլմը դուրս է մնում հիմնական ֆունկցիոնալ սպեկտրից՝ ծիծաղեցնել-հուզել-վախեցնել, և իր վրա է վերցնում ուրիշ, հայկական կինոյի համար ավելի էքսպերիմենտալ հնարքներ և միջոցներ, ստացվում է ոչ միանշանակ ֆիլմ։ Ֆիլմ, որի մասին կլինեն տարբեր կարծիքներ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ և՛ հավանող, և՛ չհավանող խմբերը մինչև վերջ չեն կարողանա բացատրել, թե որտեղ է թաղված ստացված ֆիլմ լինելու շունը։

Սկսենք պատմությունից. Ալիկը («Կյանք ու կռվի» կյանքը, Սամվել Թադևոսյանը) երաժիշտ է, կլարնետիստ: Ապրում է կոնսերվատորիայի պրոֆեսոր, ինտելիգենտ պապու հետ սովետից մնացած բարձր առաստաղներ ունեցող համեստ և կոկիկ տանը։ Ալիկը սենտիմենտալ է, ժողովրդական լեզվով ասած շուտ հուզվող, իսկ դպրոցա-փողոցային սլենգով կարելի է ավելացնել՝ մի քիչ «դոդիկ»։ Ննջասենյակում՝ Pink Floyd-ի ու Led Zeppelin-ի պոստառներ, հյուրասենյակում՝ նվագախմբի պարապմունքներ։ Խումբը կրում է տղայի՝ Արցախում զոհված ծնողների անունները, գլխավորում է՝ Ալիկի պապիկը։

Կրիմինալ և ռաբիս աշխարհներից սկբզնապես անպաշտպան երաժիշտը դուրս է մնում նաև երևանյան կյանքի միջին ստանդարտներից, մինիմում արտաքնապես։ Ինչի արդյունքում հանդիսատեսին ներկայացվում է այսօրվա հայաստանյան սոցիումի համար ճերմակ ագռավային կերպար, որը չպետք է բախվի իր կաստայի սկզբունքներին 180 աստիճան հակասող սոցիումի հետ։ Սակայն պատահում է այն, ինչ պատահում է. նվագախմբի ադմինիստրատորը գալիք համերգի համար նախատեսված գումարի հետ միասին լքում է իր կոմունալ սենյակն ու փախչում է Եվրոպա կամ Ամերիկա կամ ուրիշ մի տեղ։ Ալիկն ընկնում է մի պետ.դռնից մյուսը, և արդյունքում ստիպված աշխատանքի է անցնում իր՝ դասական երաժշտության, պրոֆեսոր պապիկի դաստիարակության և ռոքային նախասիրություններից բաղկացած աշխարհից ռադիկալ տարբերվող ու հակասող ճոխ և ռաբիս ռեստորանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել