Tert.am Life-ը գրում է.
Մարտի 8–ին` կանանց միջազգային օրվան ընդառաջ Tert.am Life–ը բլից հարցում է իրականացրել կնոջ մասին հայտնիների շրջանում։ Մեր զրուցակիցը երգիչ Էրիկն է։
-Եթե չլինի կինն ու գինին...
–Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին։ Թե՛ գինին, թե՛ կինը ցանկացած տղամարդու վրա մեծ ազդեցություն են թողնում։ Կնոջ պարագայում տղամարդն ավելի խոցելի է։ Ցանկացած կին կարողանում է ազդել տղամարդու վրա։
-Ինչպե՞ս երջանկացնել կնոջը:
–Խելացի կանայք շատ բան չեն պահանջում տղամարդուց։ Երջանիկ լինելու համար նրանց համար շատ բան պետք չէ` պարզապես, ուշադրություն։ Երբ կանանց հանդեպ ուշադիր ես, նրանք իսկապես երջանիկ են։ Կարծում եմ` առաջնայինը դա է։
-Ի՞նչ բառերով տղամարդը կարող է արտահայտել սերը կնոջ հանդեպ:
–Սեր բառն այնքան հարուստ է. չգիտեմ այլ ինչ բառով կարող ենք արտահայտել, որ համարժեք լինի։ Ես իմ երգերում տարբեր ձևերով եմ նկարագրել սերը։ Բայց ամենահարուստ արտահայտությունը «սիրում եմ»–ն է։
-Հե՞շտ է կնոջը բացահայտել:
–Երբեմն, կանայք լինում են շատ փակ ու անկանխատեսելի։ Միշտ նախընտրել եմ հանելուկային կանանց։ Նրանց նկատմամբ հետաքրքրությունը միշտ ավելի մեծ է։ Երբ կինը բացահայտված է լինում, հետաքրքրությունը կորում է և այլևս չես ցանկանում շարունակել շփվել։ Կանայք տարբեր են. կան կանայք, որ հեշտ են բացահայտվում, կան կանայք` այդպես էլ չես բացահայտում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



