«Բարեգործությունը աղմուկ չի սիրում». Մուրադ Աքյուզ Yerkir.am-ը գրում է.

Մարտի-2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ հայտնի գործարարի նոր ծրագրերին: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանում պոլիկլինիկա է բացվել, վերանորոգվել են մանկապարտեզներ Հայաստանում և Արցախում: Մուրադ Աքյուզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, Հայաստանի տնտեսության մեջ մեր հայրենակիցների ներդրումները խթանելու, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ:

Իր բարեգործության մասին գործարարը չի սիրում բարձրաձայնել: «Բարեգործությունը աղմուկ չի սիրում». ասում է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել