Ներքին լարվածություն ունեմ, բայց և չեմ տարվում դրանով. Անուշիկ Ալավերդյանը 29 տարեկան էLife.panorama.am-ը գրում է.
Այսօր երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Հոբելյարը ծննդյան օրվա անակնկալների, այն մարտի 9-ին նշելու պատճառի ու տարիքային առանձահատկության մասին խոսել է Life.panorama.am-ի հետ:
 
«Անակնկալներն ու շնորհավորանքները սկսել են դեռ կեսգիշերից: Առաջինը ամուսինս շնորհավորեց ու մեծ անակնկալ մատուցեց՝ ինձ նվիրելով այն զարդը, որը վաղուց էի ուզում ունենալ: Այնուհետեւ իրար հաջորդեցին մյուս շնորհավորանքներն ու, կարծում եմ, հենց այս մթնոլորտում էլ ողջ օը կանցնի».- նշեց Անուշիկն ու պատմեց, որ տարեդարձն այսօր չի նշի.
 
«Այսօր առանձնապես տրամադարված էլ չեմ տարեդարձս նշելու, հատկապես, որ ամուսինս համերգի է ու պետք է նվագի: Փոխարենը, անհամբեր սպասում եմ մարտի 9-ին. այդ օրը «Mezzo» ակումբում համեգային երեկո կունենամ ու կնշեմ ծննդյանս 29-ամյակը: Հատկանշական է այն, որ այդ օրը ոչ թե կլինի սովորական համերգային հանդիպում, այլ տարեդարձ, որի ընթացքում ինքս կփորձեմ տոն դարձնել հյուրերիս օրը»,- նշեց Անուշիկը՝ ընդգծելով, որ փոքր-ինչ ուշացումով է նշելու տարեդարձը, քանի որ իր անփոխարինելի երաժիշտները այս օրերին երկրում չեն:
Թեեւ օրը կանցնի խաղաղ մթնոլորտում, սակայն Անուշիկի խոսքով, արդեն ուրախ է, երբ կողքին են հարազատները.
«Կարեւոր չեն մեծ խնջույքները, այսօր կողքիս է ամուսինս, հրաշք աղջիկս, ծնողերս ու քույրս՝ իր փոքրիկի հետ: Երջանիկ լինելու բոլոր նախապայմանները կան, մնում է վայելել»,- նկատեց հոբելյարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել