Սա համատարած է, ասես հիվանդություն լինի: Համոզված եմ, որ շատերին է սա նյարդայնացնում:
Այս բառի հետ կապված այնքան շատ սխալ գրելաձևեր կան, որ որոշեցի ուղղակի այսպես մենակ թողնել
Դադարե՛ք գրել «բայլուս», խնդրում եմ: Շատ, շատ տգեղ է դա: Չէ՞ որ ունենք այսքան գեղեցիկ ԲԱՐԻ ԼՈւՅՍ արտահայտությունը: Ինչո՞ւ աղավաղել գեղեցիկը:
Ու ընդհանրապես կարիք չկա անիմաստ Ն տառ խցկելու այս բառի մեջ:
Ի նախդիրը իր որոշակի գործառույթն ունի: Ի սեր հայրենիքի=հայրենիքի սիրո համար, ի կատարումն = որպես կատարում: Շնորհիվ-ը գրաբարյան գործիական հոլովաձևով (-իվ) փոխանցված պատրաստի կապական բառ է, ի նախդիրը այստեղ տեղ չունի: Եթե ճիշտ լիներ «ի շնորհիվ» կապակցությունը, ապա «ի շնորհիվ տնօրենի» ասելուն հավասար պիտի սովորական հնչեր նաև՝ «տնօրենի ի շնորհիվ»:
Այս բառն ընդհանրապես կրավորական չունի՝ Վ չի ստանում:
Ու ոչ միայն այս բառը, բոլոր բառերը Դ են ստանում և ոչ երբեք Տ: Հայերենը չունի Տ հոդ:
Նույն շարքից են նաև «կապվել», «խաբվել» բառերը:
Հայերենում շեշտը դրվում է միայն վերջին վանկի ձայնավորի վրա:
Հաճախ այս բառն առանց Ա-ի են գրում, որը, իհարկե, սխալ է:
Հեղինակ՝ Լենա Գասպարյան