Ձայնը վակուումային տարածության մեջ չի կարող տարածվել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ բացարձակ լռություն է: Անթիվ երկնային մարմիններ ամեն վարկյան «շփվում» են միմյանց հետ` էլեկտրամագնիսական ալիքների, ինֆրակարմիր, գամմա և ռենտգենյան ճառագայթների միջոցով: Մարդկային ականջը ձայնն ընկալում է 20-20.000 Հց միջակայքում, այնպես որ, մենք տիեզերքի ձայները չենք կարող լսել: Սակայն գիտնականները գտել են ելք: Նրանք տիեզերքի հնչյունները բերել են լսելի տիրույթ: Infoman.am-ը ներկայացնում է մռայլ, բայց հետաքրքրաշարժ տիեզերքի հնչյունները, որտեղ յուրաքանչյուր մարմին խոսում է իր սեփական լեզվով:
Նյութի աղբյուր՝ http://infoman.am/video/503-tiezerqi-dzayner.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել