Image result for celentano 2016Իտալացի լեգենդար երգիչ, դերասան և հասարակական գործիչ Ադրիանո Չելենտանոն ոստիկանությանը բողոքել է իրեն լրտեսելու և Իտալիայի Գալբիատե կոմունայում իր տունը կողմնակի անձանց ներթափանցելու կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:

Նա պատմել է, որ կասկածելի դեպքերը սկսվել են անցած շաբաթ, երբ չարամիտները կոտրել են նրա կնոջ՝ Կլաուդիա Մորիի մեքենայի ապակին, սակայն ոչինչ չեն գողացել:

«Ես ստիպված եմ հրապարակային դարձնել շատ լուրջ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում իմ տանը իմ և Կլաուդիայի նկատմամբ: Մի քանի օր շարունակ վեց անծանոթ մտնում են ներս, բացի այդ, փողոցից տան ուղղությամբ է նայում ևս մեկ մարդ»,- գրել է Չելենտանոն իր բլոգում:

79-ամյա երգչի խոսքերով՝ նրանց գործողությունները իրենց մեջ պարունակում են սպառնալիք: Չելենտանոն նաև մտահոգություն է արտահայտել, որ ավազակները փորձում են հասնել իրեն կամ իր կնոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել